Կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2009 թվականից՝ ներկայանալով հայ սպառողին «Մայ Թիվի» անվանմամբ։
Կազմակերպությունը, շարունակաբար ընդլայնելով իր հասանելիության տիրույթը, ընդգրկեց Կոտայքի և Արարատի մարզերը։
2016 թվականից կազմակերպությունը ընդլայնեց իր ծառայությունների ցանկն՝ առաջարկելով սպառողին գերաարագ ինտերնետ և բարձրորակ թվային հեռուստաալիքներ։
2017 թվականի հունվարի 1-ից ընկերությունն անվանափոխվեց Family Network․ անվան փոփոխությամբ սկիզբ դնելով նոր բարեփոխումների՝ ինչպես առաջարկվող ծառայություններում, այնպես էլ ադմինիստրատիվ ոլորտում։
2018 թվականի սեպտեմբերից Fnet Telecom-ը մեկնարկեց իր նոր բազմաֆունկցիոնալ ծառայությունները՝ IPTV, թվային որակի հեռուստաալիքները:
2019 թվականին Fnet Telecom-ն ընդլայնեց իր հասանելիության տիրույթը և ներգրավեց Գեղարքունիքի մարզը։